«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է:
Թերթը զրուցել է գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովի հետ, որը զարմացած է տեղի ունեցածով:
«Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ: «Նրանք անձամբ ասել են՝ եթե պարզվի, որ մեր որդին մասնակից է եղել այդ սպանությանը, անձամբ ամեն ինչ անելու են, որ արժանի պատիժ կրի»,- ասաց Ասատուրովը՝ հավելելով, որ ինչքանով ճանաչում են Գնելին, նման արարքի ընդունակ չէր: «Չեմ կարողանում պատկերացնել. մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն, շատ վախկոտ երեխա էր, ո՞նց է էդպիսի բան արել, անհավատալի է»,- ասաց Գրիգորի Ասատուրովը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: