«ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին դիմակավորված անձինք փետրվարի 7-ին ծեծի էին ենթարկել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը Խաչատրյան) հորեղբոր որդին է: Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է դարձնում: Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստը ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները: Իսկ այժմ պարզվում է, որ իշխանական էլիտայի պաշտպանության տակ գտնվող անձինք ևս կարող են հարձակման թիրախ դառնալ:
Երեկ հայտնի դարձավ, որ պարզվել է մինչև Արտակ Խաչատրյանի առևանգումը նրան հետապնդած ավտոմեքենայի մակնիշը՝ սև «Տոյոտա Կորոլա»: Եթե ՀՀ ոստիկանությանը հաջողվի բացահայտել այս պատմությունը, ապա նրանք կհերքեն տեղի ունեցածի հետ կապ ունենալու վերաբերյալ բոլոր կասկածները: Ի դեպ, լուրեր կան, որ Արտակը ծեծից առաջ հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մինչ առևանգումը Արտակ Խաչատրյանին հետապնդել է սև «Տոյոտա Կորոլա». «Ժողովուրդ»
