«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լոաամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու:
Հ.Գ. Չենք կարող բացառել, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են և ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: