ՀՀ կառավարությունն այսօր` փետրվարի 13-ին, հավանության չարժանացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նիստի ընթացքում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում է տարածքային պահանջատիրություն, որը ներկայումս նպատակահարմար չէ: Օրենքի նախագիծը կուղարկվի նաև Ազգային ժողով: