Կամայականությունն անթույլատրելի երեւույթ է ցանկացած ԲՈՒՀ-ում։ Այս մասին փետրվարի 12-ին Կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի և ուսխորհրդի նախագահի միջեւ տեղի ունեցած միջադեպը։

Նախարարությունն ու անձամբ նախարարը իրենց անհանգստությունն են հայտնում այն կապակցությամբ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սա արդեն առաջին դեպքը չէ, երբ համալսարանում սկանդալ է տեղի ունենում։ ԲՈՒՀ-ի ղեկավարության խնդիրն է պահպանել իր բարի համբավն ու վերականգնել ուսումնական բնականոն գործընթացը։ «Հուսամ, մոտ ժամանակներս հարցը վերջնականապես կկարգավորվի։

Ոչ մի ռեկտոր կամ պրոֆեսոր կամ ուսանող չի կարող իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Աշոտյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ ռեկտորն առաջին անգամ չէ ուսխորհրդի նախագահի ազդեցության տակ սխալ արարքներ թույլ տալիս։