ԲՀԿ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Քոչարյանը պատասխանել է ԿԳ նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանին: «Հանրապետականները նյարդայնացման գագաթնակետին են: Իսկ ինչու՞ են նրանք կատաղել: Որովհետև արտահայտվում է նրանց ինքնապահպանման բնազդը: Որովհետև հասկացան, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու սահմանադրական ավանտյուրայի ճանապարհով իշխանությանը վերարտադրվել:

Իսկ թե ինչու է փայլատակող մարմնի վերին կլոր վերջույթով աչքի ընկնող ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Աշոտյանին հանձնարարվել ամենակատաղի կերպով վրա հասնել Ծառուկյանին, վայրահաչել ու վիրավորել, այնքան էլ կարևոր չէ:

Քանի որ, կարծում եմ, հասարակության մոտ ամենաշատ տհաճություն առաջացնող անհամակրելի մարդու հարձակումները ԲՀԿ-ի ու առաջնորդի նկատմամբ, բնական է, հակառակ ազդեցություն ունեն: Որքան շատ նա ճղճղա, այնքան ավելի շատ համակիրներ կունենանք մենք: Շնորհակալություն մեր վարկանիշը բարձրացնելու համար, Աշոտյան»: