Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց հետո հայտարարել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը: «Ես շատ հպարտ եմ, որ ես հայ ե... մ: Կապ չունի՝ մենք որտեղ ենք ապրում, միեւնույն է մեզ միշտ հայ են ասում»,- մենամարտից հետո նշել է 32-ամյա Արթուր Աբրահամը: Աբրահամը Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 115-113: Հայ բռնցքամարտիկը նվաճեց Շտիգլիցին պատկանող WBO վարկածով չեմպիոնական գոտին: