ԲՀԿ-ի պոպուլիզմը չի կարող հաջողություն ունենալ: Հնարավոր չէ Ծառուկյան Գագիկին նույնականացնել ժողովրդի աղքատ, հացին ու դեղորայքին կարոտ, խրճիթում ապրող խավի հետ:
Ինչպես «այլընտրանք» հասկացության դեպքում հնարք կիրառեցին ու մնացին տակը, որովհետև քաղաքագիտության տեսանկյունից «այլընտրանքն» անգրագիտություն է, քաղաքական տեսանկյունից` աճպարարություն, և դրա համար էլ հայտարարվեց, որ կրկեսի վերածելու Հայրենիք չունենք, այնպես էլ պոպուլիզմը չեն կարողանալու խաղարկել...
Ծառուկյանը ոչ Բոլիվարն է, ոչ Լենինը, ոչ Գանդին, ոչ էլ Ֆիդելը: Մի կողմ թողնելով սոցիալ-հասարակագիտական հենքի վրա ձևավորվող հեղափոխական գիտելիքի ակնհայտ բացակայությունը` փաստենք, որ Ծառուկյանի կերպարը կիլոմետրով հեռու է դասակարգային պայքարի լիդերի կերպարից թեկուզ միայն այն պատճառով, որ նրա անձը ոչ մի կապ չունի աղքատ, դեղորայքին կարոտ խավի հետ:
Հ.Գ. Երբ ասվում է, որ կրկեսի վերածելու Հայրենիք չունենք, դա նաև նշանակում է, որ թույլ չենք տալու մեր ժողովրդի աղքատ խավերին դոդի տեղ դնել ու թույլ տալ նրանց օգտագործել:
Միհրան Հակոբյան-Facebook