Հանրապետական կուսակցությունը հերթական հարվածն է հասցնում Գագիկ Ծառուկյանին։ Աշոտյանի հարցազրույցը լավն էր շատ։ Ազդեցիկ։ Ակնհայտ է, որ սա սովորական ելույթ չէր, այլ ԲՀԿ առաջնորդին հնարավոր բոլոր դաշտերում` այդ թվում նաև տեղեկատվական-քարոզչական հարթությունում հաղթելու ծրագրի մի մասը։
Դատելով Facebook-յան գրառումների քանակից` արդեն հիմա կարելի է ասել, որ գոնե քաղաքական լրահոսին հետևող մարդկանց բացարձակ մեծամասնությունը գամված էր հեռուստաէկրանների առջև։ Նշանակում է` հնչեցված տեսակետները, մոտեցումներն ու մեղադրանքները առավելագույնս մեծ տարածում ստացան և լայն լսարանին Ծառուկյանի գործքի ու վարքի մասին ևս մեկ անգամ մտածելու ուժեղ իմպուլս տվին։
Վստահ եմ` Աշոտյանի հարցազրույցը դեռ երկար կքննարկվի քաղաքական դաշտում։ Հիմա սպասենք ԲՀԿ արձագանքներին։ Հենց նրանց մեկնաբանություններից կարելի կլինի պարզել, թե որքան ցավոտ էին ՀՀԿ ներկայացուցչի հարվածները Ծառուկյանի և նրա թիմի համար։ Չափորոշիչն այս է։
Հրանտ Մելիք-Շահնազարյան