«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցով տարածել են տեսանյութ, որում ենթադրաբար մահապատժի են ենթարկվում 21 եգիպտացի քրիստոնյաներ, որոնք ավելի վաղ պատանդ էին վերցվել Լիբանանում: 

Հրապարակված տեսանյութում 21 պատանդներ կանգնած են ծնկների վրա, ձեռքերը մեջքի ետևում: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են Միջերկրական ծովի ափին և հենց այնտեղ էլ գլխատվում են: Ահաբեկիչներից մեկը սպառնում է ոչնչացնել ծովից անդին գտնվող քրիստոնյաներին նույնպես: 

Եգիպտոսի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ղեկավարը տեղի ունեցածը անվանել է աղետ: Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաընկերությունը նախագահը 7 օրյա սուգ է հայտարարել այս կապակցությամբ: