Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, պետք է կայանար Իսրայել Սարգսյանի (Իսո) գործով առաջին դատական նիստը:

Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ տուժողների ներկայացուցիչ Նարինե Աղաջանյանն ու Երեմ Սարգսյանը դիմել էին նիստն այլ օր նշանակելու համար:

Նիստը նշանակվեց մարտի 4-ին: Հիշեցնենք, որ Ի. Սարգսյանը մեղադրվում է քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ: