Փետրվարի 14-ին ստուգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը: Ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 հոգի ազատվել է աշխատանքից:

Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է նաև, որ պարբերաբար ստուգումներ են իրականացվում նշված վարչությունում եւ այս ազատումների նպատակը ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներից համակարգը ազատելն է: Ահարոնյանն ասաց նաեւ, որ ազատված աշխատակիցներին առաջիկայում կփոխարինեն ավելի փորձառու կադրեր: