Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անպայման մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Կարապետյանը՝ կանխատեսելով, որ կլինի լեփ-լեցուն հանրահավաք, կգան մարդիկ, ովքեր չէին եկել և իշխանությունը կտեսնի ինչ արձագանք է տալիս ժողովուրդը հնչող ելույթներին:
Նա նշեց, որ առկա հակամարտությունը ՀՀԿ-ին որևէ օգուտ չի տա, եւ ՀՀԿ-ականների գործողությունների պատճառն այն է, որ նրանք վտանգ են զգացել ԲՀԿ-ից:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ նախագահին վայել չէր նման ելույթը: «Ասում են՝ Ծառուկյանը հարկեր չի մուծում, նո՞ր իմացան, կամ իրենցից ո՞ր մեկն է մուծում։ Ասում է՝՝ Ծառուկյանը մեծ կամ փոքր բարերարություններ արել է, իսկ իշխանությունն ի՞նչ ա արել, թեկուզ չոփ արելա՞»,- նշեց նա։
ԺԿ ղեկավարի խոսքով՝ բոլորն էլ գիտեն, թե ոնց է ստեղծվել ԲՀԿ-ն, այդտեղ տարբեր հոսանքներ կան, բայց ինքը նկատել է, որ մարդիկ համակրում են ԲՀԿ-ին, հատկապես՝ Գագիկ Ծառուկյանին: