ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 16-ի որոշմամբ` Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Վարոս Սիմոնյանին նշանակել Վարոս Սիմոնյանին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: