Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացը վեց տարի առաջ ճիշտ էր և արդիական: Սակայն, միաժամանակ շատ ճիշտ պահ է ընտրվել այդ արձանագրությունների հետ կանչը իրականացնելու համար: Մեծ Եղեռնի 100-ամյա սգո տարելիցի, աշխարհաքաղաքական փոփոխությունների, լարվածության և ներքաղաքական ստեղծված իրավիճակում շատ ճիշտ և ժամանակավրեպ որոշում էր ու ամենևին էլ ուշացված չէր, ինչպես կարծում են ոմանք: Հատկապես Թուրքիայի նախագահի, մյուս պաշտոնյաների ելույթներից, ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականություն որդեգրելուց հետո: Ի վերջո Ցեղասպանության իրականացման տարելիցից առաջ միջազգային հանրությունը պարզորոշ տեսավ, որ հայկական կողմը գրեթ ամեն ինչ արեց հարաբերությունների համապարփակ կարգավորման և սահմանների բացման ուղղությամբ:
Սակայն հետագա գործընթացներում հարկավոր է առավել շրջահայաց և ուշադիր լինել: Քանի որ, ԵՏՄ-ին անդամակցելը, միաժամանակ Եվրոպայի հետ հարաբերությունները պահպանելու, համագործակցելու խնդիրները, տարածաշրջանում լարված իրավիճակը մեզ սխալվելու կամ այլ ընտրության հնարավորություն չեն տալիս: Միաժամանակ, սա հավանաբար հնարավորություն կտա որոշակի քայլեր ակընկալել Անկարայից` ուղղված դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը և միջազգային հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս կհրավիրի այս խնդրի հրատապ կարգավորման վրա:
Կապրե′նք` կտեսնենք…
Ռոբերտ Մելքոնյան-Facebook