Ճապոնիայի Հոնսյու կղզուց արևելք 6.9 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա: Ճապոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իվատե նահանգում ցունամիի վտանգ է հայտարարվել: Reuters գործակալության տվյալներով՝ նահանգի ափամերձ քաղաքներում սկսվել է տեղաբնակների տարհանումը: