Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ հրապարակից: Թեև նրա տեքստից չի կարելի եզրակացնել, թե ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից, բայց միգուցե դա ժամանակի հարց է, որովհետև կտրուկ դուրս գալ չի կարող: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` նման տեսակետ արտահայտեց միջազգային փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակում կա՛մ պետք է առաջ գնար՝ կորցնելով շատ բան, կա՛մ նահանջեր: «Ակնհայտ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ է անում, և որ ինքը ընդդիմություն չէ ու չի մտնելու Ազատության հրապարակ: Սա նշանակում է, որ նա մնում է իր նախկին «ռելսերի» վրա ու հաշտվում է Սերժ Սարգսյանի պայմանների հետ: ԲՀԿ-ից հինգ պատգամավորի դուրս գալը, ցույց տվեց, թե ինչ կարող է մնալ ԲՀԿ-ից»,-նշել է նա: