«168 ժամ» թերթը գրում է.

«Ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք տալիս է: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ հիշեցնելով, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը:

«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ, տեղեկացնել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»,- ասել է Վ. Հարությունյանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: