«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պատերազմն ավարտվեց ոչ միայն Ծառուկյանի, այլև նրա խնամի Հովիկ Աբրահամյանի խայտառակությամբ:

Պարզվում է՝ Ծառուկյանի գլխին «բամփելու» հայտնի տեսանյութը մոնտաժված է հրամցվել հանրությանը: Արգամիչը երկար տեքստ է ասել տարբեր ընդվզումների մասին և, հղում անելով իրենից առաջ արտահայտված Հերմինե Նաղդալյանի տատիկի խոսքին, հիշատակել է «բամփելու» անհրաժեշտության մասին: Սակայն տեսանյութն այնպես են մոնտաժել, որ ստացվում է, թե Արգամիչի «բամփելու» ցանկությունը վերաբերում է ուղիղ իր խնամուն, իսկ Նաղդալյանի խոսքի մասին հիշատակում էլ չկա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: