«Ըստ ականատեսների, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն օրերս այցելել է Չարենցավան և տեղի չինովնիկներին հարցրել, թե ի՞նչ միջոցառումներ են առաջարկում անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին, ըստ նույն աղբյուրի, առաջարկել է ֆուտբոլի առաջնություն կազմակերպել: Էսպես էլ կառավարել ու կառավարում են հայր և որդի Շահգալդյանները»,-գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: