Փետրվարի 20-ին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես քննարկվելու են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը, ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին մեթոդական գրականությամբ և դասագրքերով ապահովելու՝ Մոսկվայի երկու և Սանկտ-Պետերբուրգի, Սոչիի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի մեկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԿԳ նախարարության պատվիրակության կազմում է նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զորհապ Եգանյանը: Նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ: