ԲՀԿ Երիտասարդների միության Գործադիր մարմինը իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը: Այս մասին մարմինը այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը: Մենք միանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը, և հայտարարում, որ երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով, երբ սահմանում այսպիսի լարված իրավիճակ է, մենք մեր գործողություններում լինելու ենք առավելագույնս կշռադատված:

Տեսանելի էր, որ երկրում ստեղծված իրավիճակը տանելու էր դեպի արյունահեղության և զանգվածային ձերբակալությունների, ինչպիսիք արդեն եղել են: Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեր կուսակցության համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, և ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է օրենքի տառին համապատասխան:

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում և գործողություն մեր կողմից ընդունելի և ողջունելի է»: