Պետդումայում այսօր կդիտարկեն ՌԴ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու հարցը, որը քրեական պատասխանատվություն կսահմանի Ռուսաստանի քաղաքացիություն կամ ժամանակավոր կեցության իրավունք ստանալու նպատակով ֆիկտիվ ամուսնության համար:

Օրինագծի հաստատման դեպքում օրինախախտներին կսպառնա մինչև 3 տարվա ազատազրկում, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

Հրատարակչության տվյալներով՝ նախ և առաջ խոսքը գնում է այն օտարերկրացիների մասին, ովքեր ամուսնություն են ձևակերպում հանուն ժամանակավոր կեցության իրավունք և ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով՝ խուսափելով նման փաստաթղթեր տրամադրելու համար ՌԴ կողմից սահմանված քվոտաներից: