Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:
Կողմերը քննարկեցին համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը:
Հանդիպման ընթացքում ստորագրվեց 2015թ. Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և ՀՀ ԶՈՒ ու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ: