ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:

Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացրել են իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են կուսակցական, կազմակերպական խնդիրներին, ներքաղաքական գործընթացներին, կրթական, սոցիալ-տնտեսական թեմաներին:

Նշենք, որ ավանդական դարձած այս սեմինարի ընթացքում կուսակցական կանայք ամփոփում են ընթացիկ տարվա աշխատանքները եւ քննարկում առաջիկա ծրագրերը: