Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն փորձ է իրականացրել Արցախի Հանրապետության դեմ։ Թշնամու փոքրիկ ջոկատը փորձել է ներթափանցել ՊԲ առաջապահ ստորաբաժանումների թիկունք, սակայն ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է։

Voskanapat.info-ի տվյալներով՝ ադրբեջանական կողմն առնվազն 4 զինծառայող է կորցրել։ Կան վիրավորներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հրապարակել է զոհերից մեկի անունը` Ջավադով Զալիմխան Էյբալիի։