Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը»: