«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն:

Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել: Սակայն ՀԱԿ-ում ամեն կերպ փորձում են, որ ԲՀԿ-ն գոնե որևէ կարկառուն ներկայացուցչի գործուղի մարտի 1-ի հանրահավաքին: Ու թերևս դրա համար էր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում