Բրազիլացի ֆուտբոլիսը հիվանդանոց է տեղափոխվել Մինաս-Ժերայս նահանգի առաջնության ժամանակ շան կծելուց հետո. հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին «Դեմոկրատ» ու «Տուպի» ակումբների միջև խաղի ժամանակ: «Դեմոկրատների» հարձակվող Ժուան Պաուլոն դուրս է վազել դաշտի սահմաններից ու ընկել է դարպասներից այն կողմ, որտեղ էլ գտնվել է ոստիկանության աշխատակիցն իր շան հետ: Չնայած շունը կապված է եղել, դա չի փրկել մարզիկին: