Փետրվարի 23-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չարժի սպասել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի:

«Կարծում եմ, որ նման ապոկալիպսային սցենարը, դժվար թե, հնարավոր լինի և հուսով եմ, որ բանը դրան երբեք չի հասնի»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: Մեկնաբանելով Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը՝ Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է ինչ-որ տարածքների վերադարձին, ապա դրանք ռևանշիստական բնույթ ունեցող բաներ են, և բանը ինչ-որ տարածքներ ինչ-որ տեղ վերադարձնելում չէ»:

«Իսկ ինչ վերաբերում է պետական պատկանելությանը, ապա Ղրիմում ապրող մարդիկ արել են իրենց ընտրությունը, դրան պետք է հարգանքով վերաբերվել, և Ռուսաստանն այլ կերպ դրան վերաբերվել չի կարող»,- հավելել է նա: