Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում քննադատեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին և նրան մեղադրեց ԵԽԽՎ-ում սխալ գործունեության մեջ: Իր պատասխանում Հ. Նաղդալյանը նշեց, թե Լևոն Զուրաբյանն իրեն նման կերպ է պահում այն պատճառով, որ հայկական պատվիրակությունը մերժել է հենց նրա առաջարկը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ ինքը միշտ մինչև վերջ գնում է: «Ես ձեզ նման թուլամորթի պես ճանապարհի կեսից դուրս չեմ եկել», – ասաց Հերմինե Նաղդալյանը: Մանրամասները` տեսանյութում.