Այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ քառօրյա լսումների ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Լևոն Զուրաբյանի ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց և արձագանքեց իր անձին առնչվող դիտարկումներին:
«Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ։ Անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին, սա այն միասնական դիրքորոշումն է, որը առաջացել է ՀԱԿ-ՀՀԿ խորհրդապահական խողովակների շփման օղակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում: Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին աղերսագիր նամակներ գրող քաղաքական ուժերն ու գործիչներն ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են, և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա: