«Հրապարակ» թերթը գրում է.
«Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն, իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում:
Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ մնան ԲՀԿ-ում, թե դուրս գան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի ապագայի մասին հարցերին, ինչ անել գործընկեր ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, իսկ ինքն այս օրերին արդեն երկու անգամ այցելել է Դավիթաշենում կառուցող նոր Օլիմպիական կենտրոն: Վերջին այցելությունը Դավիթաշեն եղել է երեկ: Ականատեսները պատմել են, որ Ծառուկյանը նորմալ տրամադրություն է ունեցել, եղել է շատ հանգիստ, ծանոթացել է ընթացող շինարարությանը, կատարված աշխատանքներին, շրջել է տարածքում և հեռացել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: