«Առավոտ» թերթը գրում է.
«Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Ջեք Սթրոն մայիսին, երբ ավարտվի նրա պատգամավորական ժամկետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Սենատոր ինթերնեյշնլ» կահույքի խոշոր Ֆիրմայում՝ որպես խորհրդական: Դե, պարզ է՝ մարդը չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է. վերջերս «Սենատորը» պետությունից պատվեր է ստացել 75 միլիոն Ֆունտի, և ըստ բրիտանական մամուլի՝ այդ պատվերը ստանալու հարցում որոշիչ դեր է խաղացել այդ պատգամավորը, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ֆրենսիս Մոդը:
Ծանոթ պատկեր է, չէ՞: Եթե Հայաստանի մարզում որևէ տենդեր է հայտարարվում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ այն կշահի մարզպետի բարեկամը: Կամ հիշենք. որ Գերմանիայի նախկին նախագահ Գերհարդ Շրյոդերը դարձել է ռուսաստանյան «Գազոպրոմի» նախագահ, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանբքի է անցել նույն երկրի «Սիստեմա» ընկերության մեջ:
Պահպանողական և լեյբորիստական կուսակցությունները սառեցրել են այդ պատգամավորների աշխատանքը խմբակցություններում ՝ մինչև քննության ավարտը: Բրիտանիայի պետական համակարգն ունի հստակ գործող մեխանիզմներ, որոնք կարող են հակազդել ամենուր հանդիպող մարդկային թուլություններին: Մեզանում նման մեխանիզմներ չկան: Այդ առումով արժե ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարման համակարգի խնդրին՝ ոչ թե «վերարտադրվելու-չվերարտադրվելու» տեսանկյունից [ցանկացած համակարգի դեպքում ՀՀԿ–ն «կվերարտադրվի»], այլ արդյունավետությունը հաշվի առնելով: Պատկերացրեք, վարչապետի և կառավարության աշխատանքը ամբողջությամբ կախված լինի 131 Շմայսից»,- գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։