Ամերիկյան հայտնի դերասանուհի եւ երգչուհի Քրիստինա Միլիանն առանց կրծկալի է ներկայացել Ուիլ Սմիթի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Focus» կատակերգության պրեմիերային։ 

33-ամյա դերասանուհին հոլիվուդյան TCL Chinese Theatre-ում կայացած պրեմիերային հայտնվել է կապույտ հագուստով, որը գրավել է բոլորի ուշադրությունը:

Ֆիլմի հիմքում մի խաբեբայի պատմություն է, ով փորձում է անօրինականությունների աշխարհում առաջին քայլերը կատարող աղջկան սովորեցնել այս ոլորտի գաղտնիքներն ու նրբությունները։ Շատ շուտով հերոսների միջեւ սիրավեպ է սկսվում, որն ինչպես պարզվում է, ի վնաս ընդհանուր գործի է։