«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում:
Բացի հարկերից, նա այլ պարտքեր էլ ունի, սակայն այս պահին առաջնայինը պետության պարտքերը վերադարձնելն է, ինչի համար նրա ընտանիքն ստիպված վաճառում է անշարժ գույքը: Վաճառքի է հանվել անգամ նախկին պատգամավորի տունը Դուբայում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: