«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում:
Իսկ ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին նշանակելու առաջարկի հեղինակը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը Նաիրա Զոհրաբյանին է ներկայացրել այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում նրան կվստահվի ԲՀԿ նախագահի պաշտոնը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: