«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հաստատեց, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենալու մարտի 5-ին: Համագումարում քննարկվելիք հարցերի մասին ԲՀԿ-ից դեռևս ոչինչ չեն ասում, սակայն հասկանալի է՝ կուսակցությունը պետք է փորձի դուրս գալ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից: Ամենաինտրիգայինը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցն է՝ կմնա՞ նա կուսակցության նախագահի պաշտոնում, թե՞ կդառնա պատվավոր նախագահ՝ փաստացի հեռանալով կուսակցությունից: Քաղաքական շրջանակներում ավելի հավանական է համարվում հենց վերջին տարբերակը:
Իսկ եթե Ծառուկյանը հեռանում է ԲՀԿ-ից՝ ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով՝ ԲՀԿ-ում դեռևս մնացածնե՞րը, թե՞ իշխանությունը: Դատելով ՀՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններից, իշխանությունը հույս ունի կամ ցանկանում է ԲՀԿ-ն վերածել ամբողջությամբ վերահսկելի կուսակցության՝ գուցե անգամ ֆորմալ ընդդիմադիր դերը պահպանելով:
Ամբողջական նյութը՝ թերթի այսօրվա համարում