Իտալիայի դատարանը պարտադրել է իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտիին Վերդիի անվան թատրոնին վճարել 30 հազ. եվրո տուգանք՝ ներկայացումը բաց թողելու համար: Ինչպես պարզվել է՝ 2010թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ներկայացման օրը Մուտին գտնվել է Ռուսաստանում՝ բարեգործական ճաշկերույթի, որին ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը:
Դերասանուհին թատրոնի ղեկավարությանը հայտնել է, որ չի կարող մասնակցել ներկայացմանը առողջական խնդիրների պատճառով, սակայն նրա պատճառաբանությունը ոչ այնքան անկեղծ է եղել: Դատարանը Մուտիին դատապարտել է 8 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 600 եվրո տուգանք: Դերասանուհուն սակայն հաջողվել է կալանքը փոխարինել տուգանքի ավելի մեծ չափով: