Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ներկայացված նախագծով` նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.«Հույս ունե՞նք այդ հարցով»:
«Հույս միշտ ունենք»,-արձագանքեց նախարարը: «Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի»,-արձագանքեց վարչապետը, իսկ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, որ իրականացվի»: