Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև կեսգիշեր մնում է աշխատավայրում, հետեւաբար բիզնեսով զբաղվել պարզապես չի կարող: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
«Եթե դուք ինչ-որ հրաշքով կարող եք ապացուցել, որ նա զբաղվում է բիզնեսով... Նա մինչև կեսգիշեր մնում է աշխատավայրում եւ բիզնեսով զբաղվելու պարզապես չի կարող»,-հայտարարել է Սահակյանը:
Նա նաեւ բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյոք բիզես ունի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանից հետո հարձակում սկսվի նաեւ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, սահակյանը պատասխանել է. «Մեր ժողովուրդը վառ երևակայություն ունի, բայց բամբասանքներին տրվել չարժե: Զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ խոսում են միայն վատի մասին և երբեք չեն խոսում լավի մասին»: