ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգի Ստեդֆորդ քաղաքում գազի արտահոսքի պատճառով պայթել է բնակելի տուն, ինչի արյունքում տուժել է առնվազն 15 մարդ: Տուժածների մեծամասնությունը գազային ընկերության աշխատակիցներն են, որոնք փորձում էին վերացնել արտահոսքը: 

Բժիշկները վիրավորներից 2-ի վիճակը գնահատում են ծանր: Տուժածների թվում են նաև հրշեջներ և փրկարարներ: Տարհանվել են հարևան 75 տների բնակիչները: