«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել մամլո խոսնակի իր պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել:

Նա մյուս ԲՀԿ-ականների պես այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները կուսակցությունում, փորձում կողմնորոշվել` շարունակել մնալ ԲՀԿ-ում եւ կուսակցությունում գործունեություն ծավալել, թե այլ տարբերակ ընտրել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: