«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Ըստ ԿԲ տվյալների, եթե դեկտեմբերին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 489 մլն դոլար, ապա հունվարին այն նվազել է՝ դառնալով 1մլրդ 351 մլն:
Ընդ որում, միջազգային կառույցների պահանջով, ընդունված չափանիշ է՝ պահուստները չպետք է ցածր լինեն վերջին 3 ամիսների ներկրման ծավալներից: Իսկ Հայաստանի՝ վերջին երեք ամսվա ներկրման ծավալները կազմել են մոտ 1.1մլրդ:
Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն պետական պահուստները ծախսել է դրամի արհեստական արժևորման նպատակով՝ կանխելու դոլարի նոր թռիչքը»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/313562/