Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը բացեիբաց կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող թուրքական քաղաքականությանն աջակցելուն: Կոնգրեսականը այս հայտարարությունն արել է ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումներին: Արված հայտարարությունը ուղղված է եղել նաև նախագահ Բարաք Օբամային:

Ինչպես նշում է asbarez.com-ը, Շերմանը, մասնավորապես, կոչ է արել Քերիին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաջություն ցուցաբերել ու Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արտասանել «ցեղասպանություն» բառը` նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը: