Փետրվարի 26-ին, ժամը 14:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1950 թ. ծնված Վարսենիկ Ս.-ն և հայտնել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում թիվ 57 ավտոբուսի սրահում մեկը պայուսակից գողություն է կատարել, որին իրենք բռնել են և թույլ չեն տալիս դուրս գալ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մեկնած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ-Նովայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից, ժամը 15։00-ին, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։45-ին, նշված խաչմերուկի մոտ թիվ 57 երթուղային ավտոբուսի սրահում Կնյազ Յ.-ն փորձել է Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը: Կատարվում է հետաքննություն: