Իշխանությունները նոր ռամավարություն էին որգեդրել՝ ոչնչացնել դիմադրության վերջին օջախը և որոշեցին «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ արտահերթ քննարկումը վերածել ընդդիմության ճգնաժամի քննարկման: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Բայց դուք բոլորդ տեսաք, որ քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության: Իշխանությունները կրեցին լիակատար պարտություն՝ մտածելով, որ Կոնգրեսը միայնակ չի կարողանա դիմագրավել մեծամասնությանը: ԱԺ մեծամասնությունը, տեսնելով, որ պարտվում են այս խաղում, մանկապարտեզի նեղացկոտ երեխաների նման սկսեցին փիս-փիս բաներ ասել և վիրավորել: Այսպիսի կեցվածք ընդունեց ԱԺ-ն: Եթե միկրոֆոնները իրենց ձեռքն էր, դա չէր նշանակում, որ ես չէի կարող հակահարված տալ:
Իմ հակադարձումների ժամանակ տեսաք, թե ինչպիսի կուռկուռի ձագ էր դարձել Գալուստ Սահակյանը: Մենք բազմիցս ասել ենք, որ ԱԺ նիստը վարողները չարաշահում են իրենց լիազորությունները: Գալուստ Սահակյանը, քանի որ չի կարող հիմա իմ միկրոֆոնն անջատել կստանա իր «չափալախը»: Նա ասաց, որ ես թոփալ եմ, բայց կարծում եմ ոտքից կաղալը մեծ խնդիր չէ: Խնդիր է մտքով և հոգով կաղալը, որը տեղի է ունենում Գալուստ Սահակյանի հետ: Նա այնքան է կաղում, որ չի կարողանում ըմբռնել, թե մեր ժողովուրդն ինչքան ամոթ է ապրում որ ԱԺ-ն նման նախագահ ունի:
Գիտեք ինչ, ես կաղում եմ ոտքով, այո´, ընդունում եմ, բայց դա նորմալ է ու բուժվող: Բայց Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով ու մտքով, որը բուժվող չէ: Իսկ մեծ հաշվով կաղում է ամբողջ ռեժիմը և ռեժիմի պարագլուխը, «կաղ բադիկ» է:
Այսօր իշխանություններն ամեն ինչ անում են «կաղ բադիկի» սինդրոմից դուրս գալու համար»,- նշեց Զուրաբյանը: