Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Դավիթ Վիրաբյանը: Հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա)»: