«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի:
«Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ և հետևելու եմ հանրահավաքին ժողովրդի շարքերից»,- ասել է Կարապետիչը: Նա նույն եռանդով մասնակցում էր նաև ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին և պատրաստ էր աջակցել Ծառուկյանին մինչև վերջ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: