Փոքրիկ գեղեցկուհի Հարփերն առնվազն 32 նմանակ ունի։ Սյուզան Սքոթի «Lookalikes» (թարգմանաբար՝ նմանակներ) կազմակերպությունն իր գրանցամատյանում գրանցում է փոքրիկի նմանակներին։ Նրանց հետ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա է անցկացվում։ Զարմանալին այն է, որ թեպետ ավելի քան երեք տասնյակ նմանակներ արդեն գրանցվել են նմանակների կազմակերպությունում, բազում այլ երեխաների ծնողներ ևս դիմել են կազմակերպություն, որպեսզի իրենց փոքրիկն էլ գրանցվի այնտեղ։

Աստղային երեխաներին նմանվելու ցանկությունը հասկանալի է, սակայն մյուս կողմից էլ վատ է, որ ծնողները խրախուսում են երեխաների՝ այլոց նմանակելու ձգտումը։ Դա կարող է խոչընդոտել երեխաների անհատականության ձևավորմանը։

Երեխաների մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, ասես իրենք փոքրիկ Հարփերից ավելի վատն են ու պիտի ձգտեն հասնել նրան։